Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Արթուր Աբրահամ-Թիմ Ռոբին Լիհաուգ

Արթուր Աբրահամ-Թիմ Ռոբին Լիհաուգ
15.07.2016 | 12:45

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնական գոտու համար հուլիսի 16-ին Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզասրահում սպասվում է Արթուր Աբրահամ-Թիմ Ռոբին Լիհաուգ մրցամարտը: Նորվեգացին անհամեմատ երիտասարդ է իր հայազգի մրցակցից (քսաներեք տարեկան է), մեծ ռինգում մրցակցության ոչ պակաս փորձ ունի:

Նշենք, որ տասնհինգ մարտերից ութը նա շահել է նոկաուտով: Մի խոսքով, սպասվում է դիտարժան մրցամարտ: Ընթերցողին տեղեկացնենք, որ մենամարտը ցուցադրվելու է Հանրային հեռուստատեսությամբ (Հ1), հուլիսի լույս 17-ի գիշերը, Երևանի ժամանակով ժամը 00:50-ին: Հաղթանակ մաղթենք մեր բռնցքամարտիկին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ